▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՛ւ մեր ժողովրդի, ե՛ւ մեր Տերը Աստված է. Շարմազանովը պատասխանում է Մանուկյանին

Աբովյանում կայացած հանրահավաքի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ,  «տիրոջ մերը» հայհոյանքն անուղղակի օգտագործելով,  ոչ կոռեկտ մի քանի արտահայտություններ էր   արել` խոսելով այն մասին, թե իր հպարտությունն է ժողովրդի այն մասը, որն ասում է. «....Էս երկրի տերը ես եմ»:

Անդրադառնալով Մանուկյանի այդ հայտարարությանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Քաղաքական մարած աբլիկացիան անցել է կոռեկտության բոլոր սահմանները: Եւ մեր ժողովրդի, եւ մեր Տերը Աստված է, ի տարբերություն իր, իր քաղաքական պապայի եւ իրենց հովանավորների, ում Տերը սատանան է: Եթե ինչ որ մեկի տիրոջ մերը պետք է հայհոյի մեր ժողովուրդը, ապա հաստատ սատանայի եւ նրա լակոտների»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее