▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվգենի Պետրոսյանի տանը գտել են Այվազովսկու՝ 1մլն դոլար գնահատվող կտավը

Հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանի տանը Հովհաննես Այվազովսկու 1մլն դոլար արժողությամբ կտավ են գտել: Այս մասին գրում է Комсомольская правда-ն:

Դերասանի ու նրա նույնպես կատակերգու նախկին՝ կնոջ Ելենա Ստեպոնենկոյի ունեցվածքի բաժանման գործընթացը շարունակվում է, ու կտավը հայնաբերվել է գույքագրման ժամանակ:

Այն, որ կտավը բնօրինակն է, ավելի վաղ փորձագետները հաստատել են: Նշվում է, որ 1 մլն դոլարն էլ ընդամենն աճուրդի նախնական գինն է, չի բացառվում, որ այն վաճառվի ավելի թանկ:

Պետրոսյանն իր բնակարան մուտք գործել չի կարողանում, սակայն այնտեղ են նրա անձնական իրերը: Իրերի պահպանության իրավունքը դատարանը տվել է Ստեպոնենկոյին, որը նախկին ամուսնուն թույլ չի տալիս տուն մտնել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее