Հայաստանին ռազմական օգնության համար 10 մլն եվրո հատկացնելու ԵՄ ծրագրերը թելադրված են աշխարհաքաղաքական հաշվարկներով՝ ուղղված Անդրկովկասում նրա կործանարար ազդեցությունը տարածելուն։ Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո ուղարկելու Եվրամիության ծրագրերի հետևում, իհարկե, ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկներ են՝ իրենց կործանարար ազդեցությունն այս տարածաշրջանում, այսինքն՝ Անդրկովկասում տարածելու համար։ Ուկրաինայի օրինակից երևում է, որ, այսպես կոչված, Խաղաղության եվրոպական հիմնադրամը խաղաղության, կայունության, անվտանգության մասին չէ, այլ՝ պատերազմի, երկրներին հրահրելու, արյունահեղության մասին», - ասել է նա։
«Հիմնադրամը հովանավորում է միայն ռազմական գործողությունների հրահրումը և կոնֆլիկտի սրումը։ Եթե կարողանաք գոնե մեկ օրինակ ցույց տալ, որ խաղաղության հիմնադրամն իրականում նպաստել է խաղաղ կարգավորմանը, խնդիրն այն է, որ նման օրինակներ չկան», - ասել է դիվանագետը։
Նրա խոսքով, Կիևին աջակցելու համար նախատեսված ողջ գումարն օգտագործվել է բացառապես հակամարտությունը հրահրելու և սրելու համար։