UEFA-ն (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն ) տեղեկացրել է, որ 2016թ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ¼ եզրափակչի հանդիպումների ժամանակ չի հայտարարվելու լռության րոպե՝ կապված Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական հետ: Ինչպես փոխանցում է թուրքական «Yenisafak» լրատվամիջոցը, UEFA-ի այդ որոշումն առաջացրել է ֆուտբոլասերների դժգոհությունը: Նրանք հունիսի 30-ին իրենց բողոքն են հայտնելու տեղի ունենալիք Լեհաստան-Պորտուգալիա մրցախաղի ժամանակ: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո նույն UEFA-ն որոշում էր, կայացրել, որ ֆուտբոլային հանդիպումներից առաջ 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվի ահաբեկչական գործողության ժամանակ զոհվածներին: Նշվում է, որ երկրպագուներն իրենց բողոքն արտահայտելու են ծափահարություննների միջոցով:
Աղբյուր` Ermenihaber