▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրոնիկոլների» հավաքական կերպարը Տիգրան Խզմալյանն է. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի քաղաքական դաշտը լեցուն է նման խեղկատակներով, «հույսի վաճառականներով», ովքեր պարբերաբար ժողովրդին «քաղցր» սուտ են կերակրում՝ թուլացնելով նրա զգոնությունը, «թուլափայի» ակնկալիք ունենալով իշխանություններից:
«Եվրոնիկոլների» հավաքական կերպարը Տիգրան Խզմալյանն է, ով այս կարճ տեսանյութում առնվազն երկու դրվագներով խաբում է հայ ժողովրդին.
1) Բաքուն օրակարգից չի հանել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, ընդամենը կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը դուրս է դրել խաղաղության պայմանագրից, ինչի նշանակում է ոչ թե անվտանգային ռիսկերի չեզոքացում, այլ ընդամենը փաստի արձանագրում, որ խաղաղության պայմանագիրը չի երաշխավորելու Հայաստանի ապաշրջափակումը:
2) այս ամենը Բաքվի նկատմամբ Արևմուտքի ճնշման կամ Հայաստանի՝ ռուսական ուղեծրից հեռանալու հետ որևէ կապ չունի, որովհետև այս պահին հենց ԱՄՆ-ն է «Միջին միջանցքի» (որի մաս է կազմում «Զանգեզուրի միջանցքը») հիմնական շահառուն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее