▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրոպացին այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ Հայաստանում այսօր իշխողները մերը չեն»

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը ոչ միայն հայկական հող է, Արցախը ոչ միայն Հայաստանի մաս է, Արցախը նաև հայկական պետականության մաս է։
Արցախը Հայաստանի ինքնիշխանության կրիտիկական կարևորության բաղադրիչներից է։
Ովքեր փորձում են հակադրել Արցախը և ՀՀ ինքնիշխանությունը, իրականում հենց ՀՀ ինքնիշխանության դեմ են պայքարում։
Ու սա ոչ միայն իմ՝ որպես հայ ազգայնականի, համոզմունքն է, ես նման բան լսել եմ, օրինակ՝ ԵՄ քաղաքական խոհանոցից քաջատեղյակ, պարբերաբար այդ խոհանոց ելք ու մուտք անող, ինչ-ինչ կաբինետներում ինչ-ինչ հարցեր լուծող շատ պրագմատիկ մի եվրոպացուց էլ։ Որը ասում էր. «Սա պետք է բացատրեք ձեր իշխանություններին»։
Միակ բանը, որ նշածս եվրոպացին այդպես էլ չկարողացավ հասկանալ, այն էր, որ Հայաստանում այսօր իշխողները մերը չեն։ Իր ամբողջ փորձով ու գիտելիքով հանդերձ այդ միտքը նա չկարողացավ մարսել։
Հ.Գ. Գրածիցս տպավորություն կարող է ստեղծվել, թե այդպես ասող միայն մեկ հոգու եմ ճանաչում ոչ հայ։ Իրականում շատ են, ուղղակի գրառմանս մեջ կոնկրետ այս դեպքն եմ օրինակ բերել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее