▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպական համալսարանը հերքում է ՕԵԿ-ի՝ ձայների դիմաց զեղչ տրամադրելու մասին լուրը

 

Եվրոպական համալսարանը (նախկին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան) պաշտոնապես հերքում է «ժամանակ» թերթում հրապարակված լուրը` կապված առաջիկա ընտրություններում ՕԵԿ-ի ձայների դիմաց զեղչ տրամադրելու մասին:

Լուրը կեղծ է և միտում ունի ապատեղեկատվություն տարածելու միջոցով վնաս հասցնելու Եվրոպական համալսարանի բարի համբավին: Եվրոպական համալսարանը ՀՀ Կառավարության որոշմամբ միջպետական պայմանագրի հիման վրա գործող ԲՈՒՀ է, այն ոչ մեկի սեփականությունը չէ, իսկ զեղչերը տրամադրվում են գործող օրենսդրության համապատասխան` ուսանողի տարվա առաջադիմության արդյունքների և օրենքով նախատեսված այլ դեպքերի հիման վրա:

Ուսումնական տարին դեռ չսկսված` խոսել զեղչերի մասին` առնվազն հեռու է իրականությունից, որովհետև զեղչերի տրամադրման որոշումները կայացվում են տարվա ուսումնական արդյունքների ամփոփումից հետո: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ըստ «Ժամանակ» թերթի՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներին խոստացել են այս տարվա ուսման վարձի էական զեղչ անել, եթե նրանք Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՕԵԿ ցուցակին գոնե 20 ձայն ապահովեն: Թե այդ ձայների հաշվարկը ոնց է կատարվելու կամ ստուգվելու՝ հայտնի չէ: Հավանաբար, եթե ՕԵԿ-ը պարտվի, ուսանողները խոստացված զեղչը չեն ստանա, այնպես որ՝ ակադեմիայի սեփականատեր Արթուր Բաղդասարյանը ամեն դեպքում չի տուժի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее