▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպան կզգա Թուրքիայի «համը»

Վերջին 11 տարվա ընթացքում առաջին երկկողմ գագաթաժողովին, որը կայացել է նոյեմբերի 29-ին Բրյուսելում, Եվրամիությունն ու Թուրքիան համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի հաղթահարման պլան, որի դիմաց Անկարան կստանա 3 մլրդ եվրո: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, Թուրքիան կօգնի կանգնեցնել ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա՝ փողի, ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի ազատականացման և անդամակցության բանակցությունների վերսկսման դիմաց:

«Թուրքիային ի՞նչ կա. մի երկրի գլխին աղետ կսարքի: Ես ենթադրում եմ, որ Փարիզում պայթեցումներից հետո թուրքական համայնքը նույնն անելու է Գերմանիայում՝ ավելի ավերիչ ձևով, որովհետև թուրքական համայնքը 4-5 մլն է: Եվրոպան Թուրքիային հզորացնում է Ռուսաստանի դեմ օգտագործելու համար, բայց մեկ օր Եվրոպան կզգա Թուրքիայի «համը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը նկատում է. «Ակնհայտ է, որ Ռուսաստանը դրել է մսաղացի տակ և ոչնչացնում է «Մերձավոր Արևելք» արևմտյան նախագիծը:  Իսկ մենք այս իրադարձություններից դուրս մնալ չենք կարող, պետք է փորձենք օգուտ ստանալ: Ռուսաստանն ունի ընդամենը երկու իրական դաշնակից.մեկը Սիրիան է, մյուսը՝ Հայաստանը: Այսինքն, եկել է մեր պետության ամրապնդման հարցը: ՀՀ իշխանությունը պահանջ պետք է ներկայացնի Ռուսաստանին՝ պահանջելով Նախիջևանի հատվածից թուրքական զորախմբի դուրս հանում, ադրբեջանական զորախմբի թվի կրճատում, ու սա պետք է կատարվի առանց երդումների ու համաշխարհային հանրության թույլտվությունը խնդրելու»:

Լևոն Շիրինյանը խոսք ունի՝ ուղղված Ռուսաստանում բնակվող հայերին. «Բոլշևիկների ժառանգության նման եթե պետք է բերեք աղբը Հայաստան, Հայաստանում պաշտպանեք Կրեմլի շահերը, կարող եք Հայաստան չգալ։ Ձեր գործն է Կրեմլում պաշտպանել հայ ժողովրդի և ՀՀ շահերը։ Պուտիններին դուր գալու համար հայերի հետ ոչ մի գործ չանեք»:

Անի Կարապետյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее