«Բելառուսները նույն ռուսներն են, բայց որակի նշանով»
Այս խոսքերը պատկանում են Բելառուսի առաջին ու առայժմ միակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որի պաշտոնավարման 20 տարին լրացավ երեկ:
Լուկաշենկոն գերազանցել է անգամ սովետական ամենաերկարակյաց գենսեկ Բրեժնևի ռեկորդը:
Բարդ ու հակասական կերպար է Բելառուսի նախագահը, ով ռուսական բոլոր նախագծերի մասնակից է՝ սակայն սեփական «ես»-ով:
Նա սոցիալական արդարության որոշակի էլեմենտներ ստեղծել է՝ չեզոքացնելով իր բոլոր հակառակորդներին:
Արևմուտքում Լուկաշենկոյին համարում են Եվրոպայի վերջին բռնապետ, հայրենիքում նրան անվանում են Բատկա, որը բելառուսերեն նշանակում է հայր:
Բատկային հաջողվել է ստեղծել առանձնահատուկ սոցիալական մոդել, որն ապահովում է կայունություն, բայց բելառուսական հասարակությանը զրկում է զարգացման ռեսուրսից:
Սակայն նույնիսկ Լուկաշենկոյի հակառակորդներն ընդունում են, որ նա հաղթանակ կտանի, եթե այսօր ընտրություններ լինեն:Ինչքա՞ն նա կմնա իշխանության:Շատերը կարծում են, որ մինչև այն ժամանակ, երբ Բատկային փոխարինելու գա նրա արտամուսնական զավակը՝ Կոլյան, ով ընդամենը տաս տարեկան է, բայց հորն ուղեկցում է ամենուր...