Մայիսի 14-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 56-ամյա գյումրեցի կինը հայտնել էր, որ մայիսի 13-ի երեկոյան եղբայրը սպառնալով, որ ածելիով կկտրի իր պրանոցը, պահանջել էր նրա ադամանդյա քարով մատանին:
Քույրը՝ վախենալով, որ եղբայրը կիրականացնի սպառնալիքը, տվել էր մատանին:
Ոստիկանությունը հայտնում է, որ 52-ամյա տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են: