▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղել է տղամարդավարի խոսակցություն՝ 2 տղամարդու միջև. մանրամասներ՝ Ծառուկյան-Բաղդասարյան վեճից

Արդեն տեղեկացրել ենք, որ շաբաթ երեկոյան,Գագիկ Ծառուկյանի ու Արթուր Բաղդասարյանի միջև վեճ է տեղի ունեցել: Ըստ որոշ աղբյուրների՝ նրանք անգամ հայհոյել են միմյանց:  

Այսօր առավոտից մամուլում մի քանի տարբեր վարկածներ ու մեկնաբանություններ են շրջանառվում:

«Եղել է տղամարդավարի խոսակցություն՝ 2 տղամարդու միջև՝ կապված Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ: Բոլորին հայտնի է, որ Արթուր Բաղդասարյանն ընտրվել է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ: Զրույցը եղել է այս թեմայի շուրջ, որը քաղաքակիրթ ավարտ է ունեցել: Նրանք հեռացել են  իրենց մեքենաներով՝ յուրաքանչյուրը մնալով իր տեսակետին»,- ASEKOSE.am-Ի հետ զրույցում ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը՝ մեկնաբանելով տեղի ունեցած միջադեպը:

Նրա խոսքով՝

«Մամուլում գրվում է, որ վեճ է տեղի ունեցել, միմյանց հայհոյել են, անհավանական ժանրեր են մեջբերում, նման բան չի եղել, միմյանց չեն հայհոյել, քանի որ քաղաքակիրթ մարդիկ են և նրանց մակարդակը թույլ չէր տա»:

ASEKOSE.am-ի թղթակիցը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, ով համառորեն չպատասխանեց զանգերին: Սակայն, հատկանշական է, որ համացանցում ակտիվորեն շարունակվում են Գագիկ Ծառուկյանի շահերից բխող տեսակետներ շրջանառվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее