▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆայլաբազարը հաստատ գնալու է.Արամ Մանուկյան

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց ու ավարտեց «Եկամտահարկի եւ Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս նախագծով 13 տոկոս եկամտահարկ է գանձվելու այն վարձու աշխատողներից, որոնք արտերկրում շինարարական աշխատանքներ կատարելու համար պայմանագրեր են կնքում ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների հետ:  

«Խոսել եմ բոլոր խմբակցությունների, կազմակերպությունների հետ և տպավորությունն այսպիսին էր. նախագիծը խիստ բացասական է անդրադարձել դրսում աշխատողների վրա: Լրիվ հակասական, վախվորած, մտահոգ բան կա նրանց մեջ, որ իրենց վրա է ազդելու, որ քաղաքացիությունը պետք է թողնեն: Մեր նկատմամբ մեղադրանքներ են հնչում, թե խոպանչիների վերաբերյալ ենք խոսել: Նման բան չկա. իմ մտահոգությունը արտագաղթն է»,-ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Պատգամավորը նշեց, որ մինչ օրս կային կազմակերպություններ, որոնք գյուղերում հավաքագրում էին մարդկանց՝ արտագնա աշխատանքի տանելու համար. «Այսօր սրան գումարվում է նաեւ այս նոր մեխանիզմը, որով կներեք բառիս համար՝ այս ֆայլաբազարը, որը համաձայն է ցանկացած գնով աշխատանք գտնել, հաստատ գնալու է: Ռուսաստանն այսպիսով լուծում է դեմոգրաֆիկ խնդիրը՝ ուր էլ գնան աշխատելու ՀՀ քաղաքացիները, ձեռնտու է, նաեւ այսպիսով լուծվում է աշխատուժի պակասի խնդիրը, մանավանդ ռուբլու անկումից հետո:  Սա արտագաղթին  նպաստող նախագիծ է»:

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց ու ավարտեց Եկամտահարկի եւ Շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս նախագծով 13 տոկոս եկամտահարկ է գանձվելու այն վարձու աշխատողներից, որոնք արտերկրում շինարարական աշխատանքներ կատարելու համար պայմանագրեր են կնքում ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների հետ:  
Խոսել է բոլոր խմբակցությունների, կազմակերպությունների հետ և տպավորությունն այսպիսին էր. նախագիծը խիստ բացասական է անդրադարձել դրսում աշխատողների վրա: Լրիվ հակասական, վախվորած, մտահոգ բան կա նրանց մեջ, որ իրենց վրա է ազդելու, որ քաղաքացիությունը պետք է թողնեն: Մեր նկատմամբ մեղադրանքներ են հնչում, թե խոպանչիների վերաբերյալ ենք խոսել: Նման բան չկա. իմ մտահոգությունը արտագաղթն է: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее