▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆինլանդացի լրագրողի հարցը Էրդողանին. «Դուք դիկտատո՞ր եք»

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Սալուի Նիինիստյոի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ֆինլանդական ռադիոյի լրագրողը Էրդողանին ուշագրավ հարց է ուղղել: 
«Դուք դիկտատո՞ր եք»,- հարցրել է լրագրողը,- «Ինձ հնարավորություն ընձեռնվեց զբոսնել Ձեր քաղաքում: Ցավոք, պետք է ասեմ, որ որոշ քաղաքացիներ վախենում են Ձեզանից: Նրանք պնդում են, որ Դուք երկիրը տանում եք դեպի բռնապետություն: Եվ ավելին, շատերը պնդում են, որ Անկարայի պայթյունի մեջ ձեր մատը խառն է, այսինքն պետությունն է կանգնած դրա հետևում: Ի՞նչ կասեք այդ պնդումների մասին»:
Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` Էրդողանը սկզբում շփոթության մեջ է ընկել, ապա հետաքրքրվել, թե որ լրատվամիջոցից է լրագրողը: Հետո միայն պատասխանել է հարցին` ասելով. «Դիկտատորի երկրում այդպիսի հարց չէիք կարող տալ: Ինձ, երեխաներիս ու կնոջս հասցեին ուղղված բազմաթիվ վիրավորանքներ են հնչում, բայց մենք այդ ամենը համբերությամբ ենք տանում»:
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Սալուի Նիինիստյոի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ֆինլանդական ռադիոյի լրագրողը Էրդողանին ուշագրավ հարց է ուղղել: «Դուք դիկտատո՞ր եք»,-հարցրել է լրագրողը,- «Ինձ հնարավորություն ընձեռնվեց զբոսնել Ձեր քաղաքում: Ցավոք, պետք է ասեմ, որ որոշ քաղաքացիներ վախենում են Ձեզանից:

Նրանք պնդում են, որ Դուք երկիրը տանում եք դեպի բռնապետություն: Եվ ավելին, շատերը պնդում են, որ Անկարայի պայթյունի մեջ ձեր մատը խառն է, այսինքն պետությունն է կանգնած դրա հետևում: Ի՞նչ կասեք այդ պնդումների մասին»:Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` Էրդողանը սկզբում շփոթության մեջ է ընկել, ապա հետաքրքրվել, թե որ լրատվամիջոցից է լրագրողը: Հետո միայն պատասխանել է հարցին` ասելով. «Դիկտատորի երկրում այդպիսի հարց չէիք կարող տալ: Ինձ, երեխաներիս ու կնոջս հասցեին ուղղված բազմաթիվ վիրավորանքներ են հնչում, բայց մենք այդ ամենը համբերությամբ ենք տանում»:

Աղբյուր`    Ermenihaber

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее