Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆի մահվան կապակցությամբ:
«Իր հասարակ և գեղեցիկ խաղի շնորհիվ, Կրոյֆը ֆուտբոլը վերածեց արվեստի: Ֆուտբոլը կորցրեց լեգենդի: Հանգչիր խաղաղությամբ»,- Ֆեյսբուքում գրել է Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին, Բարսելոնում, թոքերի քաղցկեղից մահացել է 68-ամյա լեգենդար խաղացող և մարզիչ Յոհան Կրոյֆը, որի հայտնի արտահայտություններից էր. «Ֆուտբոլ խաղալը շատ հեշտ է, բայց հասարակ ֆուտբոլ խաղալը ամենաբարդն է»: