▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիան ցավում է Հայաստանի սահմանների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ շարունակվող ագրեսիայի համար․ դեսպան

Ողջունում եմ ՀՀ կառավարության խիզախ հանձնառությունը՝ հանուն խաղաղության և ժողովրդավարության՝ ի հեճուկս չափազանց դժվար համատեքստի։ Ռուսաստանի սանձազերծած սոսկալի պատերազմը, որի առաջին զոհը Ուկրաինան է, բայց նաև՝ ռուս ժողովուրդը, ապայունացնում է ողջ տարածաշրջանը և չի նպաստում լարվածության թուլացմանը։ Ֆրանսիան ցավում է Հայաստանի սահմանների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ շարունակվող ագրեսիայի համար․ բնակչություն, որը մեծապես տուժել է Լաչինի միջանցքի արգելափակումից և որի իրավունքները պետք է հարգվեն՝ համաձայն Արդարադատոթւայն միջազգային դատարանի կայացրած որոշմանը։ Մենք գիտենք , որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այս պահին հանրահավաք է անում Ստեփանակերտում՝ պահանջելով վերականգնել իր իրավունքները։ Մենք պահանջում ենք, որ բռնություն չկիրառվի խաղաղ բնակչության նկատմամբ, որի ձգտումը միայն խաղաղ ապրելն է․ դեսպան Անն Լույոն՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее