▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը համապատասխանում է ՍԴ դատավորի պահանջներին. Նիկոլայ Բաղդասարյան

ՀՀ զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը համապատասխանում է ՍԴ դատավորի համար օրենքով նախատեսված պահանջներին։ Այսօր ԱԺ-ում նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

«Տարիքային ցենզ կա, որ պետք է 40 և բարձր տարիք ունենա ՍԴ անդամը, նա համապատասխանում է այդ պահանջին։ Նա նաև ունի բարձրագույն կրթություն, այսինքն՝ համապատասխանում է պահանջներին, այլ հարց է՝ նրան կառաջադրե՞ն, թե՞ ոչ։ Նորմալ է, որ մարդկանց լիազորությունները դադարում են, և նրանց փոխարեն նոր մարդկանց են բերում»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее