▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ջհանգիրյանին կհարցաքննեն Գորիսի դեպքերի գործով` որպես վկա. ՊՆ

«Չորրորդ Ինքնիշխանություն»  թերթի 11.06.2013թ. համարում  «Վիրավորների թիվը երկուսից ավելի է» վերտառությամբ հոդվածում հրապարակվել է «Civilnet» ինտերնետային հեռուստաընկերության տաղավարում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը, որում վերջինս` անդրադառնալով    2013թ. հուլիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի առանձնատան մոտ կատարված հանցագործությանը, հայտարարել է. «Տեղի է ունեցել ծանրագույն հանցագործություն: Մեկը սպանվել է, բանակի սպան, հրամանատարը ծանր վիրավորվել են: Էլի վիրավոր կա: Ես վստահ եմ, որ էդ երկուսը չեն վիրավորվել: Իմ տեղեկություններով` վիրավորների թիվն ավելի շատ էե:

Գ.Ջհանգիրյանի կողմից ներկայացրած տեղեկատվության աղբյուրը և դրա ճշմարտացիությունը ստուգելու համար ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով քննիչի կողմից ծանուցագիր է ուղարկվել Գ.Ջհանգիրյանին` 13.06.2013թ. ժամը 10:00-ին ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժին կանչելու և գործով որպես վկա հարցաքննելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее