▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին news.am-ին հայտնել են ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից։

 

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի գույքի վատնում կատարելու համար, ինչից հետո միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր։

Ավելի ուշ հայտնի էր դարձել նաև, որ Խաչատրյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ էլ քննվում է ՀՔԾ-ում, որի շրջանակներում նա մեղադրվում է 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее