▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանը գիշերը տեղափոխվել է հիվանդանոց

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը գիշերը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Այս մասին հայտնում է Irakanum.am-ը՝ հղում անելով իր ունեցած հավաստի տեղեկություններին: Ըստ տեղեկությունների՝ կալանավորված Խաչատրյանի ինքնազգացողությունը գիշերը կտրուկ վատացել է, ինչն էլ պատճառ է դաձել, որ նրան տեղափոխեն հիվանդանոց: Նա այս պահին բժիշկների հսկողության ներքո է:

 Հիշեցնենք, որ  երեկ դատարանը ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, հրապարակեց որոշումը՝ բավարարելով ԱԱԾ միջնորդությունը և Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее