▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը պատգամավորներին կոչ արեց «հուշիկ քայլերով» լքել դահլիճը

 

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մինչ նիստի մեկնարկն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհերի հիշատակը: «Կիսելով վրաց ժողովրդի վիշտը՝ առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- ասաց նա:
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ վաղվանից նախագծերը քննարկման կդրվեն 24 ժամյա ռեժիմով, ժամը 11:00-ից կշարունակեն արտահերթ նիստերը, իսկ ընդմիջումները կկրճատվեն:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ շատ վատ ավանդույթ է ձևավորվել՝  նախորդ կառավարությունից սկսած: «Ընդմիջումները կճատելով, էս տեմպով որակյալ ոչ մի նախագիծ չի կարող ընդունվել ու քննարկել, անհնարին ռեժիմ է, ծայրահեղությունների չի կարելի հասցնել»,- ասաց նա:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հավելեց, թե կարևորագույն օրինագծերը այս ռեժիմով ընդունելը ճիշտ չէ: ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ հավելեց, որ 24-ժամյա ռեժիմը բացասական մոտեցում է: 
ՀՀԿ խմբակցությունից Գագիկ Մինասյանը նշեց, որ ֆինանսավարկային հանձնաժողովը ներկայացված օրինագծերն ու հարցերը հանգամանալից քննարկել է, այդ թվում՝ պետական պարտքի մասին օրենքը և կարող են հարցի քննարկումը տեղափոխել լիագումար նիստ:ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւս փորձեց վարման կարգով խոսել՝ հիշեցնելով, որ հունիսի տասներկուսին տեղի ունեցավ ԱԺ լսումներ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ. «Լսումների ընթացքում շատ կարեւոր արդյունքի հանգեցինք, որ փաստացի ապացուցվեց՝ ՀՀ օրենսդրության տրամաբանությամբ սակագնի բարձրացման կարիք չկա»: Նրա խոսքն ընդհատեց Գալուստ Սահակյանն՝ ասելով. «Չեմ ուզում ձեզ վիրավորել, սակայն օրակարգում նման հարց չկա»: «Ձեր օրակարգում միգուցե չկա, սակայն հայ ժողովրդի օրակարգում այդ հարցն առաջին տեղում է»,- փորձեց շարունակել Նիկոլ Փաշինյանը: «Խնդրում եմ անջատել խոսափողը»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:

Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նստաշրջան: Մինչ ասյօրվա նիստի մեկնարկը մեկ րոպե լռությամբ պատգամավորները հարգեցին Վրաստանում ջրհեղեղի արդյունքում զոհված քաղաքացիների հիշատակը:

Այնուհետև ԱԺ նախագահը նշեց, որ վաղվանից արտահերթ նիստերի աշխատանքները կմեկնարկեն 11:00-ից՝ տեղեկացնելով, որ վաղվանից նախագծերը քննարկման կդրվեն 24 ժամյա ռեժիմով, իսկ ընդմիջումները կկրճատվեն:

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն առաջարկեց ընդհանրապես Կանոնակարգից հանել 24-ժամյա ռեժիմ հասկացողությունը, ըստ որի՝ Կառավարությունը բերում է  նախագծեր ու հայտարարում, որ այն պետք է հրատապ քննարկել ու ընդունել:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով, նախորդ կառավարությունից սկսած, շատ վատ ավանդույթ է ձևավորվել: «Ընդմիջումները կճատելով, էս տեմպով որակյալ ոչ մի նախագիծ չի կարող ընդունվել ու քննարկվել, ծայրահեղությունների չի կարելի հասցնել, անհնարին ռեժիմ է»,- ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հավելեց, թե կարևորագույն օրինագծերը այս ռեժիմով ընդունելը ճիշտ չէ: 

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւս փորձեց վարման կարգով խոսել՝ հիշեցնելով, որ հունիսի տասներկուսին տեղի ունեցան ԱԺ լսումներ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ. «Լսումների ընթացքում շատ կարեւոր արդյունքի հանգեցինք, որ փաստացի ապացուցվեց՝ ՀՀ օրենսդրության տրամաբանությամբ սակագնի բարձրացման կարիք չկա»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, ընդհատեց նրա ելույթը, ասելով, որ այն օրակարգից դուրս է:

«Միգուցե Ձեր օրակարգում հարցը չկա, բայց Հայաստանի քաղաքացու օրակարգում այդ հարցն առաջին տեղում է, ուստի թույլ տվեք ավարտել ասելիքս»,- պնդեց Փաշինյանը:

«Խնդրում եմ անջատել խոսափողը»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:

Ամբիոնին մոտեցավ «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, իսկ քվեարկությունից հետո ԱԺ պատգամավորների մեծ մասը սկսեց լքել դահլիճը։

«Եթե տերյանական խոսքերով ասելու լինեմ, ապա ովքեր լքում են դահլիճը, թող հուշիկ քայերով դուրս գան, անհարմար է:Դեռ քվեարկությունը չվերջացրած՝ վազքով գնում եք, հետո էլ ասում եք՝ մենք քննարկելու ժամանակ չունեինք»,-պատգամավորներին հորդորեց Գալուստ Սահակյանը:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее