ՀԱԿ-ը գոմեշի համառությամբ շարունակում է ամեն հարցում պնդել, որ իրենք ռեժիմին խուճապի մեջ են գցում ու ամեն ռեժիմի քայլ մեկնաբանում է հենց այդ տրամաբանությամբ: Հիմա էլ, եթե ամփոփենք կարկառուն ՀԱԿ-ականների անհեթհեթությունները, ապա ստացվում է, որ իրականում ռեժիմը խուճապի մեջ է, դրա համար էլ Գալստուկի պես անհեթեթությանն ԱԺ նախագահ է կարգել, իսկ ԲՀԿ-ն իրականում շարունակում է քանդել ռեժիմի հիմքերը ներսից, դրա համար էլ, կողմ են քվեարկել Գալուստին, որովհետև սատարում են ռեժիմի խուճապահար որոշումները, որոնք ռեժիմին վերջնականապես խուճապի մեջ պետք է գցեն:
Արժի՞ նման մառազմին գնահատական տալ: Թերևս միակ գնահատականը, որը կարող եմ տալ՝ զերծ մնալով ՀԱԿ-ում զանգվածային փսիխոզի առկայության տարբերակից, դա այն է, որ ՀԱԿ-ը նենց անմնացորդ ա ծախվել ԲՀԿ-ին, որ հիմա չի խորշում ԲՀԿ-ի կորած կուսաթաղանթի դերն էլ իր վրա վերցնելուց...
Դե ԲՀԿ-ն... ԲՀԿ-ն ի՞նչ, սրանք էլ ՀԱԿ-ի բորբոքված ֆանտազիան չունեին ու հիմա հերթով հայտարարում են, որ իրենց պապայի արև Հրանտ Բագրատյանի օգտին են քվեարկել ու հիմա էդ եքա 30 հոգանոց ֆրակցիան ուզում ա բոլորին համոզիի, որ 30 հոգին հենց այն 3 հոգին են, ովքեր Բարգրատյանի օգտին են քվեարկել: Կա միայն մի տարբերակ, երբ դա կարող էր այդպես լիներ. եթե ԲՀԿ-ականներն ունենային իրենց ինտելեկտուալ ունակություններին համապատասխան ձայների քանակ, այդ դեպքում՝ 30 հոգով 0,1-ական քվե տալով՝ 3 լիարժեք քվե կհավաքվեր:
Իսկ եթե լուրջ, ապա զզվելի եք պարոնայք ընդդիմադիրներ ու այլընտրանքայիններ, նույնիսկ ավելի զազրելի ու զզվելի, քան ՀՀԿ-ն ու խուճապահար ռեժիմն են: