▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում երախտագիտություն է հայտնել այն քայլերի համար, որոնք Ռուսաստանի նախագահը ձեռնարկել է, պահպանելու համար Ղարաբաղում հայ ժողովրդի ժառանգությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ամենայն Հայոց կաթողիկոսը բարձր է գնահատել Ռուսաստանի իշխանությունների եւ անձամբ նախագահ Պուտինի ջանքերը՝ կրակի դադարեցման, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնման համար։ Կաթողիկոսը, մասնավորապես, ընդգծել է, որ շնորհիվ  ռուսական խաղաղապահների տեղակայման, Դավիվանքը դարձել է անվտանգ։

«Մեր ժողովուրդը մշտապես հիշելու է Ռուսաստանի կարեւոր դերակատարությունը արցախյան հողում արյունահեղության դադարեցմանն ի խնդիր եւ աղոթելու է հայ-ռուսական բազմադարյա բարեկամության անսասանության համար»,- ասված է ուղերձում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее