▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գայանեն կալանավորվել է ոչ թե դատարանի, այլ նիկոլ փաշինյանի որոշմամբ»

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գայանեն կալանավորվել է ոչ թե դատարանի, այլ նիկոլ փաշինյանի որոշմամբ
Զոհված զինվորի մորը կալանավորելու որոշումը կայացվել է կառավարության շենքում և դրա մասին մի քանի ժամ առաջ արդեն գիտեին ոստիկանության աշխատակիցները:
Դատարանի դիմաց կանգնած ոստիկանների թվից արդեն պարզ էր, որ կալանավորելու են, ինչը պարզ ցույց է տալիս, դատավորն ընդամենը կարդացել է վարչապետի աշխատասենյակում գրված տեքստը:
Հատկանշական է, որ երկու օր առաջ դատարանի բակում հավաքված էին հարյուրավոր քաղաքացիներ, բայց ոստիկանները շատ չէին, որովհետև գիտեին, որ այդ օրը դատարանը որոշում չի հրապարակելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее