Գազի սակագների նվազեցման շուրջ բանակցությունները շարունակվում են, եւ Հայաստանում գազի սակագների փոփոխության մասին լուրերին պետք է սպասել 2019 թվականի փետրվարին: Այս մասին նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով, գազի սակագների իջեցման հարցերը քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է փոխվարչապետի պաշտոնակատարը: Դրա կազմի մեջ են մտնում վարչապետի պաշտոնակատարի խորհրդականը, Էներգետիկայի նախարարության աշխատակիցները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ):

«Այս աշխատանքային խումբը պետք է քննարկի գազի ներկրման սակագների եւ գործող սակագների ձեւավորման կառուցվածքային խնդիրները վերջնական սպառողների համար», - ասել է Բաղրամյանը:
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում


