«Գազպրոմ Արմենիա» Ընկերությունից արձագանքել են մեր երեկվա հրապարակմանն ու տեղեկացրել են, որ հեղուկ գազի շուկան իրենց գործունեության դաշտում չի:
«Ընկերությունը ներկրում և իրացնում է բացառապես բնական գազ:
Չնայած այն հանգամանքին, որ Ընկերության «Բութան» ՍՊԸ-ն մասամբ զբաղվում է հեղուկ գազի ներկրմամբ, սակայն շուկայում տեղ չունի՝ մինչև 5%:
Օրինակ 2024 թ Բութան ՍՊԸ բերվել է ամսական 300-350 տոննա, երբ ՀՀ-ում ամսական սպառվում է 10,0 հազար տոննա և ավելի:
Հետևապես, «մտացածին մանրամասները» իրականության հետ որևէ առչություն չունեն»,-նշվում է պարզաբանման մեջ:
Asekose.am-ի կողմից հավելենք, որ մեր կայքի վերնագրում սխալմամբ էր նշվել «հեղուկ գազ», մինչդեռ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքում կատարված գրառման մեջ խոսվում է, ինչպես նշված է սկզբնաղբյուրում, «կալոնքեքի գազի» մասին․ Գրառումը կարող եք կարդալ այս հղումով։