Տարեդարձը մնում է տարեդարձ
Հուլիսի 14-ին գեներալ Մանվել Գրիգորյանի տարեդարձն էր ու այս երկու օրը սոցցանցերում դարձյալ քննարկվում էր այդ հարցը՝ որտե՞ղ նշեցին տարեդարձը, ո՞վ էր ներկա եւ այլն:Միանգամից ասեմ, որ Մանվելն էլ է սովորական մահկանացու ու տարեդարձն՝ իր ձևով, նշելու իրավունք ունի:Իսկ ընդհանրապես պետք չէ մարդուն գնահատել բացառապես «սե-սպիտսկի»-ի պրիզմայով:
Գեներալ Մանվելը, ինձ ու շատերի համար. երբեք չի կարող փոխարինել Վազգեն Սարգսյանին. ԵԿՄ-ն ինձ համար կա ու մնացել է՝ որպես Վազգենի տուն:
Մյուս կողմից՝ Վազգենից հետո՝ հենց Մանվելն էր ԵԿՄ նախագահի ամենահարմար ու արժանի թեկնածուն:
Մանվել Գրիգորյանը պատերազմի հերոս է. սա փաստ է:Հետպատերզմյան Մանվելի մոտ շատ բան ինձ էլ դուր չի գալիս, բայց ես գերադասում եմ այդ մասին խոսել՝ ըստ անհարաժեշտության ու հազվադեպ:Ոչ մի բան չի կարող նսեմացնել Մանվելի ավանդը պատերազմում, բայց նրա հերոսությունն էլ հիմք չպետք է հանդիսանա, որպեսզի գեներալը կամ նրա շրջապատը անընդհատ «արտոնություններ» սահմանեն իրենց համար:
Գեներալին էլ սրտանց մաղթում եմ առողջություն ու հաջողություններ...