▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:

1. Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի:
2. Իրանը պատաախան հարված կհասցնի:
3. Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:
4. Իսրայելը կներգրավվի:
5. Սաուդյան Արաբիան կաջակցի ամերիկացիներին:
6. Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:
7. Հասանելի են նաև տարածաշրջանի նավթային հիմնական հորերը:
8. Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:

9. Մենք ինչ, որ առումով «դռբի տակ» կընկնենք, բայց դեռ չգիտեմ ինչ ձևի «դռբ» կլինի»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее