▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալի ուսադիրներ, ԱԱԾ տնօրեն, «իմ քայլի» պատգամավոր. սրանք այսօրվա Հայաստանում ամենահեշտ տրվող բաներն են

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գեներալի ուսադիրներ, ԱԱԾ տնօրեն, «իմ քայլի» պատգամավոր:

Սրանք այսօրվա Հայաստանում ամենահեշտ տրվող բաներն են: Մի օր առավոտ կարող է զարթնես, պարզվի գեներալ ես, հաջորդ օրը հերոս, իսկ մի շաբաթ անց ստոր-դավաճան: Կարևորը հասցնես մի 5 լրատվամիջոցի որպես հերոս հարցազրույց տաս, որովհետև հետո միայն դավաճանության նյութերի տակի քոմենթներն ես կարդալու:

նիկոլների երկրում անարժեք է ամեն բան, ինչ արժեք էր համարվում դարերով:

Շուտով գեներալի ուսադիրներ կստանա ոստիկանապետ Վահե Ղազարյանը:

Քննարկվում է Արփի Դավոյանին գնդապետի կոչում ու Հովիկ Աղազարյանին տիեզերական վարդապետ հռչակելու հարցը: Հռոմի պապի վրա վերջնաժամկետ են դրել: Կա՛մ Հովիկին կհռչակի, կա՛մ իրավունքի ուժով Հռոմի պապ կդառնա Գագիկ Ջհանգիրյանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее