▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գևորգ Մելիքյանն ուսանողներին հավաքագրում էր Նիկոլի ֆեյքերի ՊՈԱԿ-ում աշխատելու համար»․ Սամսոնյան

«Կան մարդիկ, որ այս իշխանությունների հետ համագործակցում են, բայց ինչ-որ պահի իշխանությունների կողմից քցվում, դուրս են շպրտվում։ Ու, մտածելով, թե բոլորը մոռացել են իրենց մասին, սկսում են ընդդիմադիր ռեաբիլիտացիա ապրել»,- ֆեյսբուքյան եթերի ժամանակ ասաց «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը։ «Էդ մարդկանցից մեկն էլ Գևորգ Մելիքյանն է, ով «զոհ» է ձևանում՝ հայտնելով, որ իր հաղորդումը քաղաքական պատճառներով Հանրային ռադիոյում փակել են։ Գևորգը եղել է այս իշխանությունների ծառաներից մեկը, ինքը բոլոր ժամանակների իշխանությունների հետ վատ չի եղել։ Բայց եթե այն ժամանակ իշխանությունների հետ լավ լինելը կարելի էր համարել ինչ-որ առումով նորմալ, ապա էս իշխանությունների հետ վատ չլինելը, գոնե 20 թվականից հետո, խայտառակություն է։ Գևորգ Մելիքյանն անձամբ տարբեր ուսանողներին հավաքագրում էր Նիկոլ Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ում աշխատելու համար։ Քաղաքական դաշտում մի՛ ռեաբիլիտացրեք էդմոնմարուքյանների»,- ասաց Սամսոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее