Բերդավան գյուղի բնակիչները փակել են ճանապարհը։ Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու համար։

Դեպի Թբիլիսի և հակառակ՝ դեպի Այրում, Վանաձոր, նաև Նոյեմբերյան տանող փակ ճանապարհներին արդեն իսկ հարյուրավոր ավտոմեքենաներն են կուտակվել:
Կարեն Ղազարյանի հարազատները հայտարարում են, որ փակ կպահեն ճանապարհն այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է, թեև նշում են, որ արտակարգ դեպքերի դեպքում ճանապարհը կբացվի:

Այստեղ են տեղի ոստիկանության աշխատակիցները, Տավուշի մարզպետը, Բերդավանի գյուղապետը, բայց նրանք չեն խոչընդոտում ակցիային:


