Դիտեք նաև՝
|
«Գերիներին տեսակցելն առաջնահերթություն չէր մեր կողմից, թեև այդ հարցը մենք Երևանում բարձրացրել էինք. մեզ համար կարևորը՝ վերադարձի առումով լինի առաջընթաց. հիմնականում այդ հարցին է եղել անդրադարձ։ Հարցը քննարկվում է, միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ և ոնց, և ինչպիսի լուծում դա կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակում»,- Բաքու այցելած քաղհասարակության ներկայացուցիչների հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ «Պետք է հասկանանք մեկ բան, որ գերիների հարցի նկատմամբ ինչպես էմոցիոնալ վերաբերմունք կա մեր հասարակությունում, նույնպիսի վերաբերմունք կա նաև ադրբեջանական հասարակությունում՝ հակառակ նշանով, որ իրենք պատասխանատու են շատ բաների համար, որը Ադրբեջանի հասարակության համար ցավ է, և եթե անգամ դա օբյեկտիվ պատկերացում չի, ազդեցություն է թողնում գործընթացի վրա»,- նշեց Նավասարդյանը։ *** |
||
|
«Ադրբեջանի նախագահի խոսքը որևէ կերպ չարդարացնելով կամ չպաշտպանելով, քանի որ ինձ համար դա քննադատելի խոսք է եղել, եկեք արձանագրենք, որ ինքը Սևանը չի անվանել Գյոյչա: Ինքը ասել է, որ կա ռուսական կայսրության մի քարտեզ, որտեղ Սևանա լճի վրա գրված է Գյոյչա»,- օրերս Բաքու այցելած քաղհասարակության ներկայացուցիչների այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ մեկնաբանելով լրագրողի դիտարկումը, որ Ալիևը հայկական տեղանուններն անվանում է ադրբեջանական անվանումներով, այդ թվում Սևանը՝ Գյոյչա։ «Այն քարտեզը, որի վրա Ադրբեջանի նախագահը հղում է արել, այդ քարտեզը կա իսկապես և, այո, կան քարտեզներ, որտեղ գրված է և՛ Սևան, և՛ Գյոյչա, կա, որտեղ գրված է միայն Սևան։ Բայց ի դեպ, այդ նույն քարտեզի մեջ Ադրբեջան բառ չկա: Սա բնորոշ է երկու կողմերին էլ, երբ նույն քարտեզի վրա մարդիկ տեսում են այն, ինչ իրենք են ուզում, և չեն տեսում քարտեզի շարունակությունը։ Մենք տեսնում ենք իրադարձության մեզ ձեռնտու մասը միայն, բայց ես կարծում եմ, որ կարևոր է արձանագրել, թե կոնկրետ ինչ է ասել այդ մարդը ու դրանից ելնել»,- հավելեց քաղաքագետը։ *** |
||
|
«Ադրբեջանցիները ցանկանում են Հայաստանի հետ երկարաժամկետ և համապարփակ խաղաղություն կառուցել և պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ, նաև Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի․ սրանք այն ուղիղ մեսիջներն են, որոնք Ալիևի օգնականը խնդրել է փոխանցել հայ հասարակությանը»,- օրերս Բաքու այցելած քաղհասարակության ներկայացուցիչների հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը։ «Այցերը լինելու են շարունակական՝ թե մեր կողմից, թե ադրբեջանական։ Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, իրենք ուզում են, որ այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն և գնան դեպի խաղաղություն։ Եվ իրենց համար չափազանց կարևոր է այս մեսիջը մեր միջոցով փոխանցել Հայաստանի հասարկությանը»,- հավելեց քաղաքագետը։ ***
Դիտեք նաև՝ |


