Հունվարի 7-ին, ժամը 16։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:40-ին։
Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր, նշում է ԱԻՆ-ը:
Մինչդեռ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է 5 զոհի մասին՝ Opel-ներից մեկում հայտնաբերվել է 3, իսկ մյուսում՝ 2 դի։