Երեկ՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ալեքս Հ-ն, վարելով Violkswagen Passat մակնիշի 36 OP 538 համարանիշի ավտոմեքենան, Վերին Գետաշեն գյուղի Ա թաղամասի 7-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի 3-րդ տան պարսպին։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալեքս Հ-ն և ուղևոր՝ Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 17-ամյա Հայկ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում