▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում Mercedes-ը բախվել է կամրջի արգելապատնեշներին. վիրավորներից 2-ը երեխաներ են

Գեղարքունիքի մարզում, դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:10-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Փամբակ գյուղի բնակիչներ, 12-ամյա Էլինա Ս.-ն, «ճակատի պատռված վերք, փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ՝ 40-ամյա Էլմիրա Ս.-ն, «ստորին ծնոտի քերծվածքներ, քթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի, լեզվի պատռված վերք» ախտորոշմամբ 2-ամյա Ալեքս Ն.-ն, «ձախ սրունքթաթային հոդի կոտրվածք» ախտորոշմամբ՝ 59-ամյա Կարինե Մ.-ն եւ 33-ամյա Հովհաննես Մ.-ն՝ «աջ սրունքաթաթային հոդի կոտրվածք» ախտորոշմամբ:

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ճամբարակի շտապօգնության ավտոմեքենայով՝ ժամը 18:00-ի սահմաններում՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 44.3 կմ հատվածում Հ. Մկրտչյանի կողմից վարած Mercedes մակնիշի 35 QL 041 համարանիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով:

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել կամրջի բետոնե արգելապատնեշներն, ինչի հետեւանքով էլ նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее