▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել 13 տարեկան աղջկա հետ, որը չի գիտակցել իր հետ տեղի ունեցածը

Տեղեկություններ են տարածվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տղամարդը սեռական հարաբերություններ է ունեցել, մեր տեղեկություններով, 13 տարեկան աղջկա հետ, ինչից հետո երեխային հիվանդանոց են տեղափոխել։

Iravaban.net-ն է գրում, նշելով, որ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ 2025 թվականի հունվարի 10-ին ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, նախաքննությունն այս պահին ընթանում է։

201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը սահմանում է՝

Անառակաբարո արարք կատարելը, որը տեղի է ունեցել հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։

Հիշեցնենք, որ առաջին այս մասին, հունվարի 15-ին Վարդան Ղուկասյանն էր տեղեկացրել իր տելեգրամյան ալիքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее