▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերը ադրբեջանցիները մեծ զորքով եկել են Իշխանասար. մեր տղաների հենակետը ընկել է շրջափակման մեջ. Սյունիքի նախկին մարզպետ

Համացանցում լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում լարված իրավիճակ է տիրում: Տեղեկությունների համաձայն, մարտեր են ընթանում Իշխանասար համայնքում, որտեղ հակառակորդը նաև առաջխաղացում ունի:

«Գիշերը ադրբեջանցիները մեծ զորքով եկել են Իշխանասար. մեր տղաների հենակետը ընկել է շրջափակման մեջ»,-այս մասին Armlur.am-ին հայտնել է. Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյան:

Վահե Հակոբյանի խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ:

ՊՆ հաղորդմամբ՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее