ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ…
Հայրենասիրությունը սահմաններ չի ճանաչում...
Դրսում ապրող պայքարող հայն ավելի պիտանի է երկրի համար, քան երկրի սահմաններում ապրող մորթապաշտ հայաստանաբնակը...
Իմ նպատակն է՝ երկիրը մաքրել մորթապաշտներից, քանզի ամենաշատը նրանք են խարխլում պետականության հիմքերը...
Գիտեմ՝ կասկած ունեք բոլորի նկատմամբ, բայց ամեն կասկած պետք է փարատվի, թե չէ այլ կերպ հնարավոր չէ առողջ ու երջանիկ ապրել...
Վստահելի չէ այն մարդը, ով ունի արդարություն կերտելու ճանապարհին քրոջ, եղբոր, աներոջ, աներձագի ունեցվածքը կորցնելու վախ, վստահելի է այն մարդը, ով հասարակականը միշտ բարձր է գնահատել անձնականից...»։
Դիտեք նաև՝