Գիտնականները էլեկտրոնաճառագայթային նանոլիտոգրաֆիայի միջոցով կարողացել են ստանալ Լեոնադո դա Վինչիի ստեղծած «Մոնա Լիզա» նկարի միկրոսկոպիկ վերարտադրումը:
Օգագործելով 2 նմ տրամագծով էլեկտրոնների փունջը, Հեռավորարևելյան դաշնային համալասարանի գիտանականները Մոնա Լիզայի պատկերը նկարել են սիլիցիումային տակդիրի վրա: Հետո պատկերը տեղափոխվում է մարդու իսկական մազի վրա: Այդ դիմանկարը հանդիսանում է աշխարհում ավելի քան 500 տարի հայտնի դիմանկարի իսկական կրկնօրինակը, հաղորդում է lifenews.ru-ն:
Գլուխգործոցի չափսը կազում է 4x4 միկրոմետր: Եվ եթե Լեոնարդո դա Վինչին իր նկարի վրա ծախսել է 4 տարի ժամանակ, ապա ռուս գիտանականներին այդ նկարը հաջողվել է ստանալ 60 րոպեում:
Այս տեխնոլոգիան հանդիսանում է հեղիանակային փորձի արդյունք և ստացել է եռաչափ էլեկտրոնաճագայթային նանոլիտոգրաֆիա անվանումը:
Գիտնականները այս եղանակով ստացել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը: Այս գաղափարը ռուս գիտնականների մտքում ծագել է այն բանից հետո, երբ ամերիկացիները ԱՄՆ նախագահի ընտրություններին ընդառաջ ստեղծեցին Բարաք Օբամայի դիմանկարը: