▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին. Իվետա Տոնոյան

ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

***

Ընտրական գործընթացի հետ կապված մտահոգիչ հարցերն ու անհամապատասխանությունները շարունակվում են ի հայտ գալ, գրել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

«Մասնավորապես, հունիսի 6-ին Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 485 հազար 851 մարդ, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 503 հազար 996 մարդ։ Այս տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն, ինչը չի կարող աննկատ մնալ և պահանջում է հստակ ու սպառիչ բացատրություն։ Հարց է առաջանում՝ ո՞վքեր են այդ հավելյալ հազարավոր ընտրողները, որտեղի՞ց է առաջացել այս տարբերությունը և ինչո՞վ է պայմանավորված այն»,-նշել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее