▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գործ ունենք հերթական մանիպուլյացիայի հետ»

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում արմատավորվել է անհասկանալի, օտարազգի բառերով հանրությանը մոլորեցնելու սովորույթը:
Ըստ Փաշինյան Նիկոլի հերթական գրառման, «Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և 193 երկրի շարքում 13-րդ տեղում է՝ 90,27 ինդեքսով»:
Առաջին հայացքից թվում է, որ Փաշինյան Նիկոլի գլխավորած Հայաստանը անհավանական ռեկորդներ է գրանցում, սակայն ...
Ի՞նչ է նշանակում World Travel Index:
Նախ` այդ անվանումը օգտագործվում է ոչ որպես որոշակի կազմակերպության պաշտոնական անուն, այլ որպես ընդհանրական անվանում բազմաթիվ միջազգային զբոսաշրջային ինդեքսների և վարկանիշների համար։ Իսկ դրանք իրոք շատ են` Travel & Tourism Development Index, World Economic Forum, Global Muslim Travel Index, BestDestination, TOP25Hotels, TOP25Rest, HolidayClicks, Travel Index Group, WTTC/UNWT, Euromonitor, Mastercard, Airbnb: Նմանօրինակ կազմակերպությունների շարքը կարելի է անվերջ շարունակել: Հետաքրքիրն այն է, որ վերջիններիս կողմից հրապարակվող ռեյտինգները հիմնվում են տարբեր վճարովի կազմակերպությունների կողմից իրականացվող հարցումների տվյալների վրա: Այսինքն, մեծ է հավանականությունը, որ թվարկածս կազմակերպություններից մեկը Հայաստանն ընդգրկի 13-րդ, իսկ մյուսը` 188-րդ տեղում կամ ընդհանրապես չընդգրկի:
Ստացվում է` գործ ունենք հերթական ձեռնածության (մանիպուլյացիայի) դրսևորման հետ»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее