▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործող իշխանությունը կորցրել է դիմադրողականությունը.Վահագն Խաչատրյան

Սեպտեմբերի 3-ին Հայաստանն անսպասելիորեն հայտարարեց, որ որոշել է միանալ Մաքսային միությանը:

Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով այս որոշման  մասին` ասաց, որ մեր երկրի հաջողությունն ու անհաջողությունը ինչ-որ միությունից կախված չէ: 

«Սեպտեմբերի 3-ը ապացուցեց, որ Հայաստանում քաղաքական, տնտեսական ռազմավարութուն չկա: Մաքսային միությունը Հայաստանին տնտեսական առումով ոչինչ չի տալու: Հայաստանը ՄՄ անդամ որևէ պետության սահմանակից չէ»,-նշեց Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով` մի շարք խնդիրներ են առաջանալու, օրինակ մաքսատուրքերը: «Սա նշանակում է, որ մեր կյանքը թանկանալու է: ՀՀ տնտեսությունն իր բնույթով ոչ մրցակցային է, մեզ մոտ գները միշտ բարձրանում են:  Խնդիրներ կլինեն և' բիզնես ոլորտում, և' քաղաքացիների շրջանում: Ամենաճիշտն այն կարգավիճակն էր, որ ունեինք. ոչ ԵՄ, ոչ` ՄՄ»:

Տնտեսագետը համոզված է, որ ՀՀ իշխանությանը պարտադրել են միանալ Մաքսային միությանը. «Գործող իշխանությունը կորցրել է  դիմադրողականությունը, ոնց ասում են` անում է»,-նկատեց նա:

Անդրադառնալով Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհին` Վահագն Խաչատրյանը սա լուրջ խնդիր համարեց, քանի որ երբ Լարսը փակվում է, ՀՀ տնտեսությունը կանգնում է. «Հայաստանը պետք է նստի, սպասի, թե Աստված ինչ է բերելու: Այսպես չի լինում»,-նշեց նա:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее