Մայիսի 13-ին ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ մայիսի 11-ին ՝ժամը 22:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 64 հասցեում՝ Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի շենքի հարևանությամբ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Տաթև գյուղի բնակիչներ, 37-ամյա Գոռ Մինասյանին և 30-ամյա Զարզանդ Մինասյանին:
Այս մասին հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի հանձնարարականով՝ ստացված օպերատիվ տեղեկությունները պարզվում են: Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Մինասյանը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ Զ. Մինասյանը՝ նրա եղբայրը: