galatv.am-ը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարծում է, որ Գորիսում հունիսի ութին կայանալիք քաղաքապետի ընտրություններն արդեն իսկ ավարտված են, եւ հաղթանակը տոնելու է ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վաչագան Ադունցը: Այս մասին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետը: «Կարծում եմ՝ ավարտված է: Խնդիր չունի, էլի»,-ասել է Սուրիկ Խաչատրյանը: Հարցին, թե այսինքն ձեր թեկնածո՞ւն է հաղթելու, նա արձագանքել է. «Բոլորիս թեկնածուն է: Չեմ ուզում, որ իմ հարազատները դառնան պաշտոնյա, տեսեք ոչ իմ ախպերն է, ոչ հորեղբորս տղան, ոչ արյունակցական կապ ունենք»,-խոսելով Վաչագան Ադունցի մասին՝ ասել է Սուրիկ Խաչատրյանը: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ընկերներ չե՞ք, Սյունիքի նախկին մարզպետն արձագանքել է այսպես. «Չէ, ինքը իմ տարիքն էլ չէ, որ իմ ընկերը լինի, ինքը հարգված մարդ է»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում