▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրասենյակները հերքում են

Այսօր տեղեկություն էր հրապարակվել, թե անցյալ շաբաթ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իբր, ԱԱԾ մեկուսարանում՝ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «բավականին երկար՝ մոտ չորս ժամ» հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և հանդիպման կազմակերպիչն ու հովանավորն էլ Նիկոլ Փաշինյանն է եղել։

168.am-ն է գրում և նշում, որ պարզաբանում է խնդրել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից.

«Ձեր նշած հրապարակումը իրականության հետ բացարձակապես ոչ մի աղերս չունի. այն ամբողջությամբ լրագրողի վառ երևակայության արդյունքն է»,- հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը ևս հերքել է երկու նախագահների հանդիպման մասին վերոնշյալ տեղեկատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее