Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժովի՝ Բաքվում կայացած նիստի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պատասխանել է խորհրդարանականների հարցերին՝ անդրադառնալով նաև հակամարտությանը: Նա համոզմունք է հայտնել, որ հակամարտության կարգավորման դիվանագիտական միջոցները դեռևս չեն սպառվել: Գրում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Մամեդյարովի երևակայությունը չափազանց հեռուն է գնացել: Նախարարի մտքի գոհարները բացարձակապես աղերսներ չունեն իրականության հետ: Ավելի ճիշտ՝ երազանքերի շարքից են.
«Մադրիդյան սկզբունքները իրատեսական են, և կարող էինք քայլ առ քայլ առաջ գնալ: Այս հակամարտությունը խորն է և չի կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում: Անհրաժեշտ է վերացնել պատերազմի հետևանքները, այնուհետև ստեղծել վստահության մթնոլորտ: Ամենալուրջ սպառնալիքը հայկական Զինված ուժերի ներկայությունն է «Ադրբեջանի տարածքում»: Առաջին հերթին, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի շրջակա 7 շրջաններից: Այդ վայրերում հայեր երբեք չեն ապրել: Այնուհետև պետք է վերականգնել հաղորդակցությունը: Այս մոտեցումը կարևոր է: Հայակական Զինված ուժերի ներկայությունը «գրավյալ» տարածքներում զայրույթ հարուցող փաստ է»: