▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրողը տանի, իջեցրեք գազի սակագինը

Չքաղաքականացնել

Գենոֆոնդի Գոյության Գրավականը Գազի Գինն է կամ «5 Գերի թեորեման» 
ԹԵՈՐԵՄ.

«Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի Հանրապետությունում գազի սակագինը և ընտրացուցակների ընդգրկվածությունը հակադարձ համեմատական կապի մեջ են. որքան թանկ է գազը, այնքան քիչ են ընտրողները»:

ԱՊԱՑՈՒՅՑ. Սույն թեորեմի ապացուցումը հիմնվում է հետևյալ աքսիոմայի վրա.

«2014-ի հունվարի մեկից հայ ծնողները հրաժարվում են իրենց աղջիկներին կնության տալ այն երիտասարդներին, որոնց աշխատավարձը թույլ չի տալիս վճարել սպառված գազի գումարը: Իսկ քանի որ հայ երիտասարդները կամ չեն աշխատում, կամ չեն ստանում այնքան աշխատավարձ, որ կարողանան մարդավարի գազ վառել, ուրեմն կմնան ամուրի

Փաստորեն, եթե այսպիսով նվազում են ամուսնությունները, համապատասխանաբար կրճատվում է նաև ծնելիությունը, իսկ եթե կրճատվում է ծնելիությունը, երկարաժամկետ հեռանկարում նվազում է ընտրողների թիվը:

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ 1. Խնդրից խուսափելու համար ՀՀ իշխանություններին այլ բան չի մնում, քան Անի Զախարյանի` սեռական կյանքի հետ կապված քաղաքական «գաղափարախոսությունը» պրոպագանդելուց:

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ 2. Մեզ այնքան էլ ընտրությունները չեն հետաքրքրում, մեզ գենոֆոնդ է պետք, գրողը տանի, իջեցրեք գազի սակագինը:

Հ. Գ. Թեորեմին անվանում է պետք, անվանեք այն, բայց քաղաքական և սոցիալական բարոյականության սահմաններում: Համեստաբար հրաժարվում եմ այն «Նարեկի թեորեմա» անվանելուց, քանի որ ես ոչ թե հեղինակն եմ, այլ պարզապես այն ձևակերպողը: 

 

Նարեկ Ղուկասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее