Այսօր՝ հուլիսի 15-ին, Գյումրիի Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6 տարեկան երեխա գանգուղեղային ծանր վնասվածքներով:
Այս մասին հայտնում է shantnews.am-ը:
Կայքի փոխանցմամբ՝ հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ երեխան ընկել է 8-րդ զինվորական թաղամասի բնակելի շենքի 4-րդ հարկից:
Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: