Գյումրիում 14-ամյա երեխային կախված վիճակում են հայտնաբերել:
Դեպքը տեղի է ունեցել Տիգրան Մեծ փողոցի տներից մեկում:
Ընտանիքն ապրում էր այլ հասցեում: Այն տանը որտեղ հայտնաբերվել է երեխան, պատկանել է պապին:
Տունը ընտանիքը վերջին ժամանակահատվածում հանել էր վաճառքի: Հարեւանները պատմել են, , որ ընտանիքն այդ տան դուռը հազվադեպ է բացել:
Ինչպես եւ երբ է տղան եկել, դուռը բացել ու տուն մտել ոչ ոք չի նկատել:
Հայտնի է, որ տղային հայտնաբերել է հայրը: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ըստ հարեւանների երեխան հայտնի պաշտոնյայի թոռ է, ով նախկինում աշխատել է Գյումրու քաղաքապետարանում: