Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։ Հոկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 07։20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել: Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացած 2-ամյա երեխան ունեցել է ծանր առողջական խնդիրներ, կյանքի հետ անհամատեղելի համակցված հիվանդություններ։ Այս մասին «Մեդիահաբ»-ին փոխանցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը։ Այս ընթացքում երեխայի ծնողները չեն հայտնվել։ |
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2 տարեկան երեխա է մահացել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet