Այս մարդիկ մարդասպաններ են և դեռ մեզ են վերագրում, որ մենք դավադրությամբ փորձում ենք հարձակվել իրենց վրա, հատուկ կերպով ծրագրած սպանություններ ենք իբր ուզում անել, հանրահավաքի բեմից նշեց Բագրատ Սրբազանը: «Դատի ենք տվել, դատի ենք տալու: Հ1 կոչված թյուրիմացություն... Նրա բոլոր գովազդատուներին եմ ասում: Մեկիկ-մեկիկ հայտնաբերվելու եք բոլորդ: Նրանց հանրային պախարակման է պետք ենթարկել, քանի որ աջակցում են Հ1 կոչված` ուղղակի թշնամական խողովակ դարձած այդ միջոցին: Ոչ մի հանրային հեռուստատեսություն էլ գոյություն չունի, ուղղակի քարոզչամեքենա է»,- նշեց նա: |
«Հ1 կոչված թյուրիմացության բոլոր գովազդատուներին մեկիկ-մեկիկ բացահայտելու ենք». Բագրատ Սրբազան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet